Դասվարների մասնագիտական զարգացում․ամփոփում

Դասվարների մասնագիտական զարգացման հունվար-փետրվար ամիսների հանդիպումները Մարիետ Սիմոնյանի հետ էին։ Սեմինար-պարապմունքներն անցկացրել ենք ըստ ծրագրի։  Խմբի անդամներից յուրաքանչյուրն իր անհատական բլոգում հրապարակում էր իր դիտարկումներն ու վերլուծությունները մանկավարժական հոդվածների, ուսումնական փաստաթղթերի վերաբերյալ, տրված նյութերից իր նախընտրությամբ թարգմանություններ անում։ Հանդիպումները պայմանականորեն բաժանել էինք երկու մասի։ Նախ զրույց-քննարկումների միջոցով փորձում էինք ամփոփել կատարված աշխատանքը, հետո ըստ խմբերի շարունակում էինք Հայոց լեզվի աշխատանքային գիրք-տետրերի լրամշակման աշխատանքները։ Ես 2-րդ դասարանի դասվարների խմբում էի ներգրավված։ Խմբի աշխատանքն արդյունավետ եմ համարում, քանի որ վերանայեցինք Հայոց լեզու 2 աշխատանքային գիրք-տետրի յուրաքանչյուր առաջադրանքը, քննարկեցինք, հարմարեցրեցինք մեդիակրթությանը։ Լրամշակման աշխատանքներն՝ այստեղ։

Բնագիտական փորձ դասվարների հետ սեմինար-պարապմունքի ամփոփում

Մայիսի 3-ին, Հյուսիսային դպրոցի դասվարներով մասնակցեցինք Անժելա Բլեյանի սեմինար-պարապմունքին։ Բաժանվեցինք խմբերի և իրականացրեցինք 4 փորձ։ Յուրաքանչյուր փորձից հետո զրույց-քննարկման ընթացքում ներկայացնում էինք մեր վերլուծությունները։ Հետաքրքիր էր լսել տիար Գևորգի և ընկերների մեկնաբանությունները։ Մեր իրակացրած փորձերի փաթեթն ուղարկել ենք նաև մեր սովորողներին, իսկ մայիսի վերջին կամփոփենք արդյունքները։

Տեսանյութը՝ Քրիստինե Գրիգորյանի

Ուսումնական պլան․ Առաջարկներ

Եվս մեկ անգամ ծանոթացա 1-3-րդ դասարանների Ուսումնական պլան փաստաթղթին։ Կից ներկայացնում եմ առաջարկներս։

  • 5-րդ կետում — Ցանկալի է 3-րդ դասարանների սովորողի ընտրությամբ բաղադրիչների ցանկում ներառել նաև կինո-ֆոտո բաղադրիչը։
  • 19-րդ կետի հետևյալ նախադասության մեջ ավելացնել պարտադիր բառը։ Ուսուցման երրորդ տարում ուսումնական բլոգ վարելը սովորողի պարտադիր ուսումնական աշխատանքն է:
  • 21-րդ կետն ավելի հստակեցնել — Անգլերենը և ռուսերենը ամենօրյա ուսումնական պարապմունքներ են:
  • 5-րդ և 26-րդ կետերը միավորել, նույն բովանդակությունն ունեն։

Ուսումնական նյութ. ստեղծման ուղեցույց

Ի՞նչ է ուսումնական նյութը
Ուսումնական գործունեության ընթացքում օգտագործվող, կիրառվող գործնական և տեսական  նյութերը, որոնք  կարող են  բավարարել տվյալ ուսուցանվող թեմայի պահանջներին կարող են համարվել ուսումնական նյութեր։
Ինչպիսի՞ խնդիրներ և պահանջներ ունի ուսումնական նյութը։
Ուսումնական նյութը պետք է՝
համապատասխանի տարիքային առանձնահատկություններին
համապատասխանի տվյալ  թեմային և նախագծին
լինի մատչելի և գրավիչ
ապահովի թեմայի հաջորդական զարգացումը և կապը նախորդ և  հաջորդ ուսումնական նյութերի հետ

Շարունակել կարդալ “Ուսումնական նյութ. ստեղծման ուղեցույց”

Անհատական աշխատաժամանակ․մարտի 27-31

  • 9։00- 9։20՝ ընդհանուր պարապմունք Հյուսիսային դպրոցում
  • 9։20- 12։20՝ աշխատանք դպրոցներում, քննարկումներ մանկավարժական խորհուրդներով, պարտեզապուրակային գործունեություն Հյուսիսային դպրոցում
  • 12։20-12։50՝ ընդմիջում
  • 12։50-13։00՝ քայլք մայր դպրոց
  • 13։00-14:00՝ հավաք նախագծային խմբերով
  • 14։00-ից՝ անհատական աշխատանք

Երկուշաբթի․ մարտի 27

  • 9։00- 9։20՝ ընդհանուր պարապմունք Հյուսիսային դպրոցում
  • 9։20-10։20՝ միջավայրի խնամք, պարտեզապուրակային գործունեություն
  • 10։30-11։30՝ «Ձոն» տեխնոլոգիական ստուգատեսի ցուցահանդես վաճառքի պատրաստություն
  • 11։30-12։20՝ Մատենավարություն․գնահատման մատյանների լրացում
  • 12։20-12։50՝ ընդմիջում
  • 12։50-13։00՝ քայլք մայր դպրոց
  • 13։00՝ հավաք «Իմացումի հրճվանք» մասնախմբով
  • 14։00՝ անհատական աշխատանք

Երեքշաբթի․ մարտի 28

  • 9։00-9։20՝ ընդհանուր պարապմունք Հյուսիսային դպրոցում
  • 9։20-10։40՝ միջավայրի խնամք, պարտեզապուրակային գործունեություն
  • 11։00՝ Կրթահամալիր նոր կայքի սպասարկում՝ Հերմինե Անտոնյան, Նվարդ Սարգսյան
  • 13։00՝ հավաք նախագծային խմբով․ Սովորող-սովորեցնող նախագիծ․ հաջողություններ, բացթողումներ, զարգացումը՝ բովանդակության և կազմակերպական, մշակումներ
  • 14։00՝ անհատական աշխատանք

Չորեքշաբթի․ մարտի 29

  • 9։00-9։20՝ ընդհանուր պարապմունք Հյուսիսային դպրոցում
  • 9։20-10։20՝ միջավայրի խնամք, պարտեզապուրակային գործունեություն
  • 10։30-11։30՝ Ապրիլ ամսվա ուսումնական նախագծերի ամբողջացում, հրապարակում
  • 11։30-12։20՝ «Ուսումնական գարուն» ընտանեկան նախագծային աշխատանքների համակարգում
  • 12։20-12։50՝ ընդմիջում
  • 12։50-13։00՝ քայլք մայր դպրոց
  • 13։00՝ հավաք «Իմացումի հրճվանք» մասնախմբով
  • 13:45՝ ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում, ընդհանուր ժողով

Հինգշաբթի․ մարտի 30

  • 9։00- 9։20՝ ընդհանուր պարապմունք Հյուսիսային դպրոցում
  • 9։20-10։20՝ միջավայրի խնամք, դասասենյակի մաքրում
  • 10։30-11։30՝ Մարտ ամսվա հաշվետվության ամբողջացում, հրապարակում
  • 11։30-12։10՝ «Ուսումնական գարուն» ընտանեկան նախագծային աշխատանքների համակարգում
  • 12։20-12։50՝ ընդմիջում
  • 12։50-13։00՝ քայլք մայր դպրոց
  • 13։00՝ հավաք նախագծային խմբով․ Սովորող-սովորեցնող նախագիծ․ հաջողություններ, բացթողումներ, զարգացումը՝ բովանդակության և կազմակերպական, մշակումներ
  • 14։00՝ անհատական աշխատանք

Ուրբաթ․ մարտի 31

Ուսումնական ճամփորդություն Բուսաբանական այգի

Օրը՝  

Ժամանակահատվածը՝

Մասնակիցներ՝ (նշվում է տվյալ դպրոցը, դասարանը)
Պատասխանատուներ՝ (նշվում է պատասխանատուների անուն, ազգանունները)

Վայրը՝  Երևանի Բուսաբանական այգի

Երթուղու քարտեզը՝

Շարունակել կարդալ “Ուսումնական ճամփորդություն Բուսաբանական այգի”

Դասվարների մասնագիտական զարգացում․ հանդիպում 7

Ի՞նչ է «նախագծային մեթոդը»

(թարգմանություն)

Նախագծային մեդոթը սկզբունքորեն նոր չէ համաշխարհային մանկավարժության մեջ։ Այն առաջացել է դեռևս 1920-ական թվականներին ԱՄՆ-ում։ Այն նաև խնդիրների մեթոդ էին կոչում և կապում էին փիլիսոփայության և կրթության մեջ հումանիստական ​​ուղղության գաղափարների հետ, որոնք մշակել էր ամերիկացի փիլիսոփա և ուսուցիչ Ջոն Դյուին, ինչպես նաև նրա աշակերտ Վ.Խ․Կիլպատրիկը։ Ջոն Դյուին առաջարկեց ուսուցումը կառուցել ակտիվ հիմունքներով՝ սովորողի նպատակահարմար գործունեության միջոցով՝ տվյալ գիտելիքի նկատմամբ նրա անձնական հետաքրքրության համապատասխան: Ուստի չափազանց կարևոր էր երեխաներին ցույց տալ իրենց անձնական հետաքրքրությունը ձեռք բերված գիտելիքների նկատմամբ, որոնք կարող են և պետք է օգտակար լինեն կյանքում: Շարունակել կարդալ “Դասվարների մասնագիտական զարգացում․ հանդիպում 7”

Դասվարների մասնագիտական զարգացում․ հանդիպում 5

Իմ մանկավարժական դավանանքը: Ջոն Դյուի

Կարծում եմ, որ մեծահասակը միայն երեխայի հետաքրքրությունների մշտական և հոգատար դիտարկման միջոցով կարող է թափանցել նրա աշխարհը և տեսնել, թե ինչի է նա պատրաստ, և ի՛նչ նյութի հետ կարող է առավել արդյունավետ և պատրաստակամ աշխատել:

Ցավոք մեր սովորողները հիմնականում չեն սիրում ընթերցել։ Շատ քչերն են, որ հանդես են գալիս ինքնակամ ընթերցելու նախաձեռնությամբ։ Այս հարցի լուծման միակ ուղին սովորողների հետաքրքրություններին համապատասխան ընթերցանության նյութ տրամադրելն է։ Սովորողների հետ պայմանավորվել ենք, որ յուրաքանչյուր ուրբաթ պետք է ներկայացնեն իրենց ընտրությամբ որևէ նյութ։ Նրանք շաբաթվա ընթացքում առանձնացնում են անհրաժեշտ նյութը (հիմնականում տեղեկատվական բնույթի) ծանոթանում, իսկ ուրբաթ ներկայացնում են ընկերներին։ Եթե երեխան դժվարանում է նյութի ընտրության հարցում, ես արդեն իսկ նրանց հետաքրքրությունները իմանալով, ուղղորդում եմ։

Կարծում եմ, որ միայն օրենքի ուժի կամ պատժի սպառնալիքի կամ մեխանիկական թե արտաքին հանգամանքների փոփոխությունների վրա հիմնված բոլոր բարեփոխումներն անցողիկ են ու անօգուտ:

Պատժի կամ սպառնալիքի ուժով չես կարող երեխայի ուշադրությունը գրավել և ցանկալի արդյունքի հասնել։ Ներկայացվող նյութը պետք է երեխային գայթակղի, գրավի, հետաքրքիրություն սերմանի նրա մեջ, որպեսզի ստացած արդյունքը տպավորիչ և մնայուն լինի։

Կարծում եմ, որ յուրաքանչյուր ուսուցիչ պետք է գիտակցի իր կոչման առաքելությունը՝ որ ինքը ծառայում է հասարակությանը, որպեսզի պահպանի պահանջվող հասարակական կարգը, և ապահովվի հասարկության ճիշտ զարգացումը: 

Ինձ համար ընթերցած նյութի մեջ ամենակարևոր դրույթներից մեկը սա էր։ Այո, կարևոր է, եթե ուսուցիչը գիտակցի իր գործի ծանրությունն ու կարևորությունը, ապա կխուսափենք անառողջ հասարակության անդամ ունենալուց և կունենանք առողջ հասարակություն։