Եվս մեկ փորձաշրջան կարելի է հաղթահարված համարել

100_5003Մարդու կյանքը կարելի է պայմանականորեն փուլերի բաժանել: Յուրաքանչյուր փուլում փորձում ես առաջին` հարմարվել, երկրորդ`հաղթահարել և երրորդ`նոր բան ձեռք բերել:

Իմ կյանքում էլ է այդպես:  Իմ անցած փուլերից ուզում եմ հատկապես առանձնացնել մայրանալու փուլերը: Ինչո՞ւ մայրանալու (կարծում եմ, մայրիկներն ինձ կհասկանան), որովհետև յուրաքանչյուր կնոջ համար կյանքի այդ փուլն առանձնահատուկ է:

Ինձ թվում էր, թե արդեն բավական լավ ծանոթ եմ այդ փուլի առանձնահատկություններին և հարմարվել եմ դրանց, քանի որ արդեն երկու անգամ մայրացել եմ (որդուս`Արտյոմի և դստերս`Գոհարի ծնվելուց): Պարզվում է, սխալվում էի: Չգիտեմ, տարիների բացն էր պատճառը, թե ես եմ փոխվել, սակայն Արփիիս ծնունդն ինձ համար լիովին նոր, հետաքրքիր և զարմանալի մի փուլի սկիզբ դարձավ:

Իհարկե, տարիների բացն իր դեր ուներ, սակայն, կարծում եմ, ժամանակի զարգացման գործոնի դերն ավելի մեծ էր: Տաս տարի առաջ համակարգչից օգտվել չգիտեի, առավել ևս համացանցի հնարավորություններին ծանոթ չէի: Իսկ այժմ, այն պահից, երբ որոշեցի ևս մեկ անգամ մայրանալ, սկսեցի համացանցային փնտրտուքներս:

Փնտրում էի մայրությանը, նորածնին, երեխայի խնամքին, սնվելուն և զարգացմանը վերաբերող նյութեր: Ընթերցում էի, համադրում իմ անցածի հետ և գտնում այն «ոսկե միջինը», որն ինձ անհրաժեշտ էր:

Այդ նույն առաջընթացն իր մեծ ներդրումն ուներ առօրյա այլ գործունեություններ կազմակերպելու հարցում ևս, որովհետև փոքրիկիս խնամքին զուգահեռ, առանց նրանից հեռու լինելու, հետևում էի նաև մեծիկներիս`որդուս և դստերս ուսումնական գործընթացին, ինչպես նաև չէի մոռանում ինքնակրթությանս մասին:

7

Տիար Գևորգի առաջարկը`Այզեկ Ազիմովի «Թվեր: Թվաբանությունից մինչև բարձրագույն մաթեմատիկա» գրքի թարգմանություն, հաճույքով ընդունեցի, որովհետև իդեալական տարբերակ էր և՛ մաթեմատիկա էր, և՛ թարգմանություն ռուսերենից: Երկուսն էլ իմ նախասիրությունների ցանկում առաջնային տեղ են գրավում: Թարգմանությունն համարյա ավարտել եմ, որը տիար Գևորգը գլուխ առ գլուխ խմբագրելուց հետո հրապարակում է Դպիր մանկավարժական հանդեսում: Աշխատությունն ինձ հետաքրքրեց նաև, որովհետև հեղինակը շատ հետաքրքիր և մատչելի լեզվով է բացատրում մաթեմատկական անհասականալի թվացող «լեզուն»: Եթե հետաքրքրեց, կարող եք խմբագրված և հրապարակված գլուխներն ընթերցել` այստեղ:

Այս ընթացքում ես հնարավորություն ունեցա լրացնելու ընթերցանոււթյան այն բացը, որը զբաղվածության պատճառով, թերի էի համարում: Ազատ ժամանակս մեծ հաճույքով զբաղվում էի ընթերցանությամբ: Ընթերցում էի ամենատարբեր նյութեր, որոնք ինձ ներաշխարհս հարստացնելու, մտահորիզոնս ընդլայնելու և հմտություններս զարգացնելու հնարավորությունն էին տալիս: Բացի ընթերցանությունից, ինձ համար նոր բացահայտումներ ևս արեցի: Պարզվում է, որ կարողանում եմ շատ գեղեցիկ և համեղ տորթեր, քաղցրավենիքներ և աղանդներ պատրաստել

:100_4911

Մի խոսքով, իմ ունեցած պաշարն ավելի հարստացրած, կարոտած, ոգևորված և թարմ ուժերով, վերադառնում եմ կրթահամալիր (իրականում երբեք էլ չեմ բացակայել, ուղղակի կրթահամալիրի անցուդարձին առցանց էի հետևում) նոր 2017-2018 ուսումնական տարին 2011 թվականին ծնված չարաճճիների հետ միասին դիմավորելու համար: Սիրով ներկայացնում եմ իմ անձնական բլոգը, որտեղ շուտով կներկայացնեմ նաև նոր ուսումնական տարում նախատեսվող նախագծերն ու աշխատանքները:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s