Ամառային ուսումնական աշխատանք 2017

«Ուսումնական ամառ» նախագծերին իմ մասնակցությունը

  • «Սովորող-սովորեցնող» նախագծի շրջանակներում  Արևմտյան դպրոց-պարտեզի երկրորդ դասարանի մի խումբ ճամբարականների հետ այցելել ենք թիվ 92 մանկապարտեզ, որտեղ սովորողներն իրենց համակարգչային հմտություններն են փոխանցել ավագ խմբի սաներին: Նաև 85 տեղեկատվական  թերթիկներ ենք բաժանել:
  • Ամռան ընթացքում իմ երեխաների հետ տեղեկատվական թերթիկներ եմ բաժանել նաև Թումանյանի այգում, Հանրապետական հիվանդանոցի հարակից այգում, քաղաքային տրանսպորտների մեջ:
  • Մասնակցել եմ՝
    — Հունիսի 19-21 Մանկավարժության հունիսյան բաց ճամբարին
    — Հունիսի 26-30  5-6 տարեկանների  դասվար-դաստիարակների մանկավարժական բաց ճամբարին: Ճամբարի նախագիծն ու ընթացքում ստեղծված նյութերը տես՝ այստեղ:
  • Հուլիսի 31-ից օգոստոսի 4-ը ղեկավարել եմ Հյուսիսային դպրոց-պարտեզի ամառային ճամբարը: Ճամբարի ծրագիրն ու օրերի ամփոփումներն՝ այստեղ:

    2017-2018 ուսումնական տարվա  ընդունելության ուղղված աշխատանքներ
     
  • Մայիս-հուլիս ամիսների պարբերաբար հանդիպել եմ Հյուսիսային դպրոց-պարտեզի նախակրթարանի 5 տարեկանների հետ: Հանդիպումների մասին նյութերը հրապարակել եմ «5տարեկանների մեդիամոլորակ»  նորաստեղծ ուսումնական բլոգում:
  • Facebook սոցիալական ցանցում պարբերաբար հրապարակել եմ  5 տարեկանների ընդունելության իմ հայտարարությունը և  կիսվել եմ կրթահամալիրում իրականացվող ընդունելությունների հայտարարություններով:
  • Սկսել եմ իրականացնել «Ողջույն, ես…» նախագիծը, որտեղ ներկայանում են 5 տարեկանները:

    Առցանց ուսումնական աշխատանք 

  • Շարունակում եմ առցանց թարգմանչական գործունեությունս Գևորգ Հակոբյանի հետ: Ավարտել եմ Այզեկ Ազիմովի «Թվեր: Թվաբանությունից մինչև բարձրագույն մաթեմատիկա» գրքի թարգմանությունը: Այժմ թարգմանում եմ Սիմոն Սալավեյչիկի «Դաստիարակության ոչ հանրահայտ ճշմարտություններ» հոդվածների ժողովածուն:
  • Սուսան Մարկոսյանի ղեկավարությամբ առցանց աշխատում եմ «Ուսուցումը կրթահամալիրում. 2017-2018 ուստարի» մեթոդական ժողովածուի ստեղծման վրա: Ամբողջացրել եմ «Նախադպրոցական կրթություն 2017-2018 ուսումնական տարի» փաստաթուղթը, շարունակում եմ ««Իմացումի հրճվանք» ծրագիրը կրթահամալիրի դպրոց-պարտեզներում. 5 տարեկանների ներառումը ծրագրում» փաստաթղթի խմբագրմանն ուղղված աշխատանքներս:
Реклама
Отмечено

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s