Աշխատաժամանակ․1-ին շրջան

Սեպտեմբեր-դեկտեմբեր աշխատաժամանակ

Реклама

ԱՀՄԱԴ ՇԱՄԼՈՒ

Աղբյուրը՝ Գրանիշ

ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԵՐ

Արցունքը գաղտնիք է:
Ժպիտը գաղտնիք է:
Սերը գաղտնիք է:
Այն գիշերվա արցունքը ժպիտն էր սիրուս…
Հեքիաթ չեմ որ պատմես,
Մեղեդի որ երգես,
Շշուկ որ լսես,
Մի բան որ տեսնես,
Իմանաս…

Ես միասնական ցավն եմ,
Ճչա ինձ…

Ծառն անտառի հետ է խոսում,
Խոտը դաշտի,
Աստղը տիեզերքի,
Եվ ես քեզ հետ եմ խոսում:

Անունդ ինձ ասա,
Ձեռքդ ինձ տուր,
Խոսքդ ինձ ասա,
Սիրտդ ինձ տուր…

Ես ըմբռնել եմ քո արմատները,
Քո շուրթերով զրուցել եմ բոլոր շուրթերի հետ,
Ու ձեռքերդ ճանաչում են իմ ձեռքերը…

Լուսավոր մենության մեջ արտասվել եմ քեզ հետ
Ողջերիի համար,
Եվ խավար գերեզմանատնում քեզ հետ երգել եմ
Ամենագեղեցիկ երգերը,
Որովհետև այս տարվա մեռելները,
Ամենասիրահարված ողջերն են եղել…

Ձեռքդ ինձ տուր,
Ձեռքերդ ճանաչում են ինձ,
Քեզ հետ եմ խոսում, ում ուշ եմ գտել,
Ինչպես ամպը փոթորկի
Ինչպես խոտը դաշտի
Ինչպես անձրևը ծովի
Ինչպես թռչունը գարնան
Ինչպես ծառն է խոսում անտառի հետ

Որովհետև ես
Ըմբռնել եմ քո արմատները,
Որովհետև իմ ձայնը
Ծանոթ է քո ձայնին…

ՔԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՄ

Մեր կողմերում գիշեր չկա
ձայնը չի հաշտվում լռության հետ
բառերն են սպասումի մեջ

ես քեզ հետ մենակ չեմ
ոչ-ոք ոչ-ոքի հետ մենակ չէ
գիշերը աստղերից ավելի մենակ է…

մեր կողմերում գիշեր չկա
պատրույգների կողքին լուցկիներն են անհամբեր

փողոցի ցասումը բռունցքիդ մեջ է
շուրթերիդ վառ երգն է հղկվում
Ես սիրում եմ քեզ
և գիշերը սարսափում է իր խավարից։

 

Հոսեյն Փանահի

ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ

Ես կյանքը սիրում եմ,
բայց կրկին ծնվելուց
վախենում եմ:

Կրոնը սիրում եմ,
բայց հոգևորականներից վախենում եմ:
Օրենքը սիրում եմ,
բայց ոստիկաններից վախենում եմ:

Սերը սիրում եմ,
բայց կանանցից վախենում եմ:

Երեխաներին սիրում եմ,
բայց հայելուց վախենում եմ:

Բարևը սիրում եմ,
բայց լեզվիցս վախենում եմ:

Վախենում եմ, ուրեմն կամ.
այսպես են անցնում օրս ու ժամանակս:

Ես օրը սիրում եմ,
բայց ժամանակից վախենում եմ:

ԾԱՂԻԿ
ծաղկին
«ծաղիկ» ասացիր
ու ծաղիկը
ծաղիկ դարձավ…
թե չէ
ծաղիկը բույսից ավելին չէր
ժամադրության ճամփեզրին ծլած
լույս ու օրվա հաց տենչող

ՇՐՋԱՊՏՈՒՅ

Չկանք…
Ծնվում ենք,
միայնակ նկարվում:
Մեծանում ենք,
երկուսով նկարվում:
Ծերանում ենք,
միայնակ նկարվում:
Ու հետո
կրկին
չկանք…

***
Արևը
Հավերժորեն փայլկտում է իր ուղեծրին…
Մենք ենք, որ մեր կանգնած տեղում քարանում ենք
Ու
Մայրամուտ ապրում:

***
Հարկավոր չէ՝
Մեր շուրջը լիքը մարդ լինի,
Մեր կողքի հենց մի քանի Մարդն էլ
Բավական Մարդ են…

***

Գիշերն իմ աչքերում է.
Իմ աչքերի սևի՛ն նայիր:
Ցերեկն իմ աչքերում է.
Աչքերիս ճերմակը դու տե՛ս:
Գիշերն ու Ցերեկը իմ աչքերում են.
Աչքերի՛ս նայիր:
Կոպերս հանկարծ թե փակվեն,
Աշխարհը մութի ճահճում կկորչի:

Հունիսի հաշվետվություն

Աշխատանքային նախագիծ՝ 29.05-01.06,  04.06-08.06,  11.06-15.06,  18.06-22.06,  25.06-29.06

Իրականացված նախագծեր՝

Ուսումնական ամառ

Հակաբացիլ Կոմիտաս

«Հունիսիկ» ստուգատես, ամփոփումն՝ այստեղ:

 

Ուսումնական ճամփորդություն`

Կենդանաբանական այգում 45 տեղեկատվական  թերթիկ ենք տարածել,  Կինո Հայաստանում և հարակից այգում՝ 11:

Մայիսյան հաշվետվություն

Աշխատանքային նախագծեր՝

Աշխատանքային նախագիծ՝ 02.05-05-05

Աշխատանքային նախագիծ՝07.05-11.05

Աշխատանքային նախագիծ՝14.05-18.05

Աշխատանքային նախագիծ՝21.05-25.05

Աշխատանքային նախագիծ՝29.05-01.06

Իրականացված նախագծեր՝

«Մայիսիկ» ստուգատես, ամփոփումն՝ այստեղ

«Ես» նախագծի շրջանակներում իրականացրել ենք «Իմ ընկերը» շարքը:

Մասնակցել եմ Հեղինակային մանկավարժության հեղինակների ամենամյա մայիսյան 13-րդ հավաքին

Մայսիյան հավաք, ամփոփումը՝այստեղ

Համագործակցություն՝

Մայիսյան հավաքի շրջանակներում Տաթև Աթոյանի և Հասմիկ Մաթևոսյանի հետ կազմակերպել և իրականցրել ենք «Ցուցահանդես + դասարան համույթ» նախագիծը: Այդյունքը՝այստեղ:

Որպես վերապատրաստող մասնակցել եմ  Հանրապետության նախադպրոցական հաստատությունների ղեկավարների, դաստիարակների, երաժշտության մասնագետների վերապատրաստման մայիսյան փուլին, ամփոփումը՝այստեղ:

Ուսումնական ճամփորդություն Անգլիական այգի, որի ընթացքում  կրթահամալիրի տեղեկատվական 22  թերթիկ ենք տարածել: Ամփոփումն՝այստեղ: