Հունիսիկին մեր մասնակցությունը

Այսօր մեր 6 տարեկան ընկերների Հունիսիկ տոնն էր: Մենք էլ էինք նրանց միացել: Երգեցինք, պարեցինք, մարզվեցինք, մի քիչ թիթիզացանք, փրփուրով փուչիկներ արեցինք,  հետո էլ լողացինք:Ֆիլմը՝ տես այստեղ:

Реклама

Ընդունելություն 2017-2018

 

Ողջո´ւյն, ծանոթ ու անծանոթ 5տարեկան ընկեր: Ես Մանուշակ Աբրահամյանն եմ, երեք սեբաստացիների մայրիկ։ Արդեն մեկ ու կես տասնամյակ է ինչ սեբաստացիների մեծ ու համերաշխ ընտանիքի անդամ եմ: Տարիների ընթացքում հարստացրել և զարգացրել եմ գիտելիքներիս, կարողություններիս ու հմտություններիս պաշարը, ինչը սիրով փոխանցել և փոխանցում եմ իմ փոքրիկ ընկերներին:
Եթե ցանկանում ես իմ փոքրիկ ընկերներից մեկը դառնալ ու գտնել քեզ հետաքրքրող հարցերի պատասխանները, քեզ շրջապատող աշխարհն ավելի գրավիչ և գունեղ դարձնել, և իհարկե, քեզ նման հետաքրքրասեր ընկերներ ձեռք բերել, ապա համեցի´ր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հյուսիսային դպրոց-պարտեզ:

Հասցե՝ Երևան, Հարավարևմտյան զանգված, Րաֆֆու 69/1
Հեռախոս՝ (010) 73.52.10
Կայք՝ artschool.mskh.am
Դասվար՝ Մանուշակ Աբրահամյան Читать далее «Ընդունելություն 2017-2018»

Ընկերության սկիզբ կամ ծանոթացում 5 տարեկանների հետ

Վերջապես ծանոթացա Հյուսիսային դպրոց-պարտեզի 5 տարեկանների հետ: Վերջապես, որովհետև ինչ որոշել էի նրանց հետ ընկերանալ, մտածում էի, թե ինչպես թափանցեմ նրանց մոլորակ և ամենակարևորը, ինչպես նրա անդամը դառնամ: Իսկ թե ինչ ստացվեց, կարող ես կարդալ, դիտել և լսել մեր նոր մեդիատիրույթում: