Անահատական աշխատաժամանակ․02․07-06․07

Հուլիսի 2-6-ը, ժամը 08․30-16․30-ը Ամառային ուսումնական ճամբարի կազմակերպման պատասխանատու։

Ճամբարի կազմակերպման նախագիծը՝այստեղ։

mycollages-3

Реклама

Ճամբարային առօրյան.օր 3-րդ

Օրը շատ հագեցած էր: Առավոտյան միջավայրի խնամքից հետո, տիար Բլեյանի հետ հեծանիվներով պտտվեցինք դպրոցի շուրջը: Այնուհետև արագ նախաճաշեցինք, քանի որ պետք է գնայինք ագարակ`պոնիով զբոսանքի: Ագարակի հրաշք նժույգներով հիացանք, ճիշտն ասած, վախեցողներ էլ եղան: Պոնիով զբոսնեցինք, Յուրի Բախշյանի այգում մի փոքր խաղացինք ու շտապեցինք դպրոց`լողավազանում զովանալու: Լողացինք, ընկեր Արթուրի հետ կավով աշխատեցինք, էլի լողացինք, լողացինք ու լողացինք:

Это слайд-шоу требует JavaScript.

Մեր ճամբարային առօրյան.օր 1-ին

Ճամբարային օրն ընթացավ ըստ հրապարակած ծրագրի:
Հեծանիվ քշեցինք, խաղացինք, լողացինք, կավով աշխատեցինք, չմոռացանք նաև ընթերցանության և տրամաբանական խաղերի ու խնդիրների միջոցով մեր ուշադրությունն ու տրամաբանությունը մարզելու մասին: