Ֆիզիկական միջավայրում աշխատանքի մինուսները
- Ֆիզիկական միջավայրում աշխատանքի դժվարություններից առաջնայինը առողջական խնդիրներն են (հետվիրահատական շրջանում դեռ խուսափում եմ տրանսպորտից օգտվելուց, սառը օդը շնչելուց)
- Խոչընդոտ է նաև քաղաքային երթուղայինների վատ աշխատանքը, ինչի պատճառով հերիք չի ժամանակի կորուստ ենք ունենում, նաև կանգառներում սպասելուց մրսում ենք։ Փոխարենը կարող ենք տաք տանը նստած առավել արդյունավետ աշխատել։
Հեռավար աշխատանքի արդյունավետության ձեր անձնական ցուցանիշներ
- Դեկտեմբերի ֆլեշմոբի խնդիրների լուծումներ
- Սովորողների հետ կապ էլ փոստով
- Ենթակայքում նյութերի հրապարակում
- Աշխատանք հեռավար սովորող Իդա Մանուկյանի հետ
- Սովորողների զարգացման բնութագրերի լրացում
- «Ուսումնական ձմեռ» նախագծի աշխատանքների համակարգում, ամփոփում մինչև հունվարի 9-ը
- Հունվարյան ստուգատեսային նախագծերի ամբողջացում
- «Իմացումի հրճվանք» լաբորատորիայի պատվերով ամբողջացնում եմ 2-րդ դասարանի համար նախատեսված ուսումնական նյութերը
- Մենթորական աշխատանքի կազմակերպում Մանե Հարությունյանի հետ