Ուսուցման պարապմունքի կազմակերպումը թվային միջոցներով

«Իմացումի հրճվանք» լաբորատորիայի 3-րդ դասարանների և 3-րդ ուսուցման տարվա դասվարների հոկտեմբերի 23-ի մանկավարժական ճամբարի քննարկման արդյունքը․

Հարցեր քննարկման համար

1. Ի°նչ թվային գործիքներ եք կիրառում տվյալ դասարանում: Թվարկել, առանձնացնել առավել արդյունավետ թվային գործիքները:

Կիրառում ենք նոթբուք, նեթբուք, պլանշետ, հեռախոս։ Առավել արդյունավետ են նոթբուք, նեթբուք, հեռուստացույց, հեռախոս թվային գործիքները։

2. Երբվանի°ք եք սկսել կիրառել:

Կիրառում ենք առաջին դասարանից, իսկ հինգ տարեկանների ծրագրով անցած սովորողները՝ հինգ տարեկանից։

3. Ի°նչ պարբերականությամբ եք կիրառում: Նշեք օրվա, շաբաթվա համար:

Երրորդ դասարանում կիրառում ենք ամեն օր, օրական մոտավոր 3 դասաժամ։

4. Ուսումնական պարապմունքի ո°ր տեսակների դեպքում է թվային գործիքի կիրառումը արդյունավետ: Ներկայացնել ուսումնական պարապմունքի կազմակերպման հաջողված փորձ:

Երրորդ դասարանում թվային գործիքն արդյունավետ կիրառում ենք բլոգային աշխատանքի, ճամփորդական նախապատրաստական աշխատանքների, տեղեկատվություն հավաքելու, օնլայն բառարանից օգտվելու, շախմատային օնլայն մրցաշարեր անցկացնելու, ֆլեշմոբերին մասնակցելու, ուսումնական տեսանյութեր դիտելու, ձայնանյութեր ունկնդրելու համար։

5. Պարապմունքին նախորդող և հաջորդող ուսումնական աշխատանքները:

Թվային գործիքով աշխատելուց առաջ և հետո կազմակերպում ենք աչքերի մարզանք, մարզական դադարներ, ընդմիջում, երաժշտական գործունեություն, տեխնոլոգիական աշխատանքներ։

6. Թվային գործիքի կիրառման ընթացքում առաջացած դժվարություններ, դրանց լուծումները:

Թվային գործիքի կիրառման ընթացքում առաջացած դժվարություններից են համացանցի արագությունը, համակարգչային ծրագրերի անհամաձայնությունները (KDW, Windows-ի փաթեթի տարբերությունը, նկարչական և մոնտաժային ծրագրերի անհամատեղելիությունը)։

7. Ուսումնական համացանցի կիրառումը: Առանձնացնել առցանց ուսուցողական կայքեր, էջեր, փաթեթներ:

8. Ուսումնական համացանցի կիրառմամբ պարապմունքներ, կազմակերպման առանձնահատկությունները:

Բլոգային աշխատանքները, շախմատային օնլայն մրցաշարեի կազմակերպումը,  քարտեզագրությունը։ Ուսումնական գործունեությունը համացանցի կրառմամբ հետաքրքիր է դարձնում աշխատանքը, բովանդակությունն ավելի հեշտ է ընկալվում։

9. Ուսումնական համացանցի դժվարությունները, լուծումները:

Առաջարկում ենք ավելացնել համացանցի արագությունն ու կապն ապահովող սարքավորումները։

10. Առաջարկներ:

Առաջարկում ենք յուրաքանչյուր դպրոցում սպասարկող ՏՀՏ մասնագետ ներառվի, ստեղծված խնդիրները տեղում լուծելու համար։

Թողնել մեկնաբանություն